Հարթագյուղում 51-ամյա տղամարդուն գոմում գտել են կախված
Փետրվարի 3-ին Սպիտակում մոտ 50–ամյա տղամարդուն գտել են կախված: Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ինքնասպանության մասին լուրը:
Նա ասաց, որ փետրվարի 3-ին՝ ժամը 18:50-ին, ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Սպիտակի շրջանի Հարթագյուղ համայնքում 1966 թվականին ծնված Հ.Հ.-ն իր տանը կից գոմում կախվել է:
«Մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում իր տանը կից գոմում Հ. Հ.-ն ինքնասպանություն է գործել գերանից պարանով կախվելու միջոցով: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,-ասաց Ջանոյանը, հավելելով, որ կատարվում է քննություն:










