Վիրահատության համար հիվանդանոց տեղափոխված կալանավորը դիմել է փախուստի

12:27 • 04.02.17

Փետրվարի 4-ի առավոտյան ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից փախուստի է դիմել վիրահատության համար այնտեղ տեղափոխված կալանավորը:

Ինչպես Tert.am–ին տեղեկացրեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, փախուստի դիմած անձը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորված Սուրեն Գրիգորյանն է:

Իրավապահները միջոցներ են ձեռնարկում՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Հետաքննությունը վարում է ոստիկանության Մաշտոցի բաժինը:

Ոստիկանության լրատվական բաժնից Tert.am-ին հայտնեցին, որ ունեն ահազանգ այն մասին, որ կալանավորը դիմել է փախուստի, ձեռնարկվում են միջոցառումներ կալանավորին հայտնաբերելու ուղղությամբ: