Իտալիայում լեռնադահուկորդների խումբը մնացել է ձնակույթի տակ

17:38 • 04.02.17

Իտալիայում լեռնադահուկորդների խումբը մնացել է հզոր ձնակույտի տակ, գրում է lenta.ru-ն: 

Դեպքը տեղի է ունեցել Իտալիայի Ուդինե նահանգում՝ Սելլա Նիվեայի ոլորաններում: Ձյան տակ են մնացել առնվազն 6-ից 7 մարդ, որոնցից երկուսին ներկա դրությամբ հաջողվել է դուրս բերել ձյան տակից:

Աղբյուրը հաղորդում է, որ տուժածներից մեկն ունի ոտքի վնասվածք, մյուսի վիճակը գնհատավում է ծայրահեղ ծանր: Փրկարարական աշխատանքները շարունակվում են ակտիվ կերպով: