Անցկացնել Frexit և Ֆրանսիան դուրս բերել ՆԱՏՕ-ի կազմից. Մարին Լե Պենը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը

19:31 • 04.02.17

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Ազգային ճակատ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության թեկնածու Մարին Լե Պենը փետրվարի 4-ին հրապարակել է իր նախընտրական քարոզարշավը:



DW.com-ի հաղորդմամբ` քաղաքական գործչի 114 խոստումների շարքում են ԵՄ կազմից երկրի դուրս գալու շուրջ հանրաքվեի և ներգաղթյալներին ընդունելու համար քվոտաներ սահմանելու հարցերը:



Հաղթանակի դեպքում Լե Պենը մտադիր է երկրի ղեկավարի պաշտոնն ստանձնելուց վեց ամիս անց Frexit-ի մասին հանրաքվե անցկացնել: Բացի այդ, «Ազգային ճակատի» թեկնածուն ցանկանում է Ֆրանսիան դուրս բերել ՆԱՏՕ-ի միավորված հրամանատարության կազմից և ավելացնել երկրի ռազմական բյուջեն:



Մարին Լե Պենի ծրագրերի մեջ է մտնում ոստիկանության աշխատակիցների թվաքանակը 15 000-ով ավելացնելը և նոր բանտերի կառուցումը:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը նշանակված է ապրիլի 23-ին, երկրորդը մայիսի 7-ին: