Միջերկրական ծովում մեկ օրում 1.300 ներգաղթյալ է փրկվել
Միջերկրական ծովի կենտրոնական մասում 13 առագաստանավով տեղափոխվող ներգաղթյալներ են փրկվել: Ընդհանուր առմամբ, փրկվել է ավելի քան 1.300 ներգաղթյալ, հաղորդում է Reuters-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ առագաստանավերով տեղափոխվող մարդկանց փրկել են Իտալիայի առափնյա փրկարար ծառայությունը, իսպանական և բրիտանական ռազմանավերը, ինչպես նաև` ոչ կառավարական կազմակերպությունների առևտրային նավերը:
Գործակալությունը հավելում է, որ Միջերկրական ծովում նույն քանակությամբ ներգաղթյալ է փրկվել փետրվարի մեկին:
«Այժմ Միջերկրական ծովով ճանապարհորդությունը Լիբիայից Իտալիա ներգաղթյալների գլխավոր երթուղին է դեպի Եվրոպա: Անցած տարի այս ճանապարհն անցել է ռեկորդային 181 հազար մարդ», - ասվում է նյութում:










