Թրամփը ռեկորդ է սահմանել իր դեմ ներկայացված հայցերի թվով. NBC

12:50 • 04.02.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ երդմնակալության արարողությունից հետո 52 դատական հայց է ներկայացվել, ինչը ռեկորդ է համարվում ԱՄՆ նախկին նախագահների համեմատ, հայտնում է NBC-ն։


Նշվում է, որ Թրամփի դեմ հայցեր են ներկայացվել 17 նահանգում։


Հեռուստաալիքի համաձայն՝ նախագահության առաջին երկու շաբաթվա ընթացքում Բարաք Օբամայի դեմ ընդամենը 3 հայց է ներկայացվել։


Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը մեղադրել էր լրատվամիջոցներին Թրամփի նախագահության առաջին շաբաթվա իրադարձությունների «չափազանց ագրեսիվ լուսաբանման» համար։


Հիշեցնենք, որ հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն փախստականների ընդունման բոլոր ծրագրերը դադարեցվում են 120 օրով, իսկ առավելապես մահմեդական բնակչություն ունեցող 7 երկրի` Իրանի, Իրաքի, Սիրիայի, Սուդանի, Լիբիայի, Սոմալիի և Եմենի քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է 90 օրով։ Այս հրամանագիրը բողոքի ալիք է բարձրացրել ԱՄՆ-ում։