Միլիարդատեր Վինսենթ Վիոլան հրաժարվել է ԱՄՆ բանակի նախարարի պաշտոնից
Միլիարդատեր և զինվորական ծառայության վետերան Վինսենթ Վիոլան հրաժարվել է ԱՄՆ բանակի նախարարի պաշտոնից, հաղորդում է Reuters-ը:
«Ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսը հիասթափված է, սակայն հասկանում և հարգում է պարոն Վիոլայի ընտրությունը», - ասվում է Պենտագոնի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մոտ ժամանակներում Մեթիսը նոր թեկնածություն կառաջադրի:
Գործակալությունը հավելում է, որ, ԶԼՄ-ների տվյալներով, Վիոլան պատշոնից հրաժարվել է, քանի որ չի ցանկացել թողնել ընտանեկան բիզնեսը:
Հայտնի է, որ դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել էր Վիոլայի թեկնածությունն ԱՄՆ բանակի նախարարի պաշտոնում:










