Գամբիայի նոր նախագահը չեղարկել է չորսօրյա աշխատանքային շաբաթը

23:58 • 04.02.17

Գամբիայի նոր նախագահ Ադամ Բարոուն իր նոր հրամանագրով չեղարկել է երկրի նախորդ ղեկավարի օրոք գործող չորսօրյա աշխատանքային շաբաթվա ռեժիմը:

 

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, պետաշխատողներն այժմ շաբաթական 36.5 ժամ են աշխատելու` երկուշաբթիից հինգշաբթի օրերին 08:00-16:00 ժամերին, իսկ ուրբաթ օրերին 08:00-12:30-ը։

 

Չորս տարի առաջ Բարոուի նախորդ Յահյա Ջամեն չորսօրյա աշխատանքային շաբաթ էր սահմանել` ուրբաթը հավելյալ հանգստյան օր հայտարարելով: Նա այդ որոշումը պատճառաբանել էր նրանով, որ երկրի մեծամասնություն կազմող մուսուլման բնակչությունը կկարողանա ուրբաթը նվիրել աղոթքներին: