Վլադիմիր Ժիրինովսկին պարել է դիսկոտեկում` կուսակցության խնջույքի ժամանակ
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին պարել է դիսկոտեկ-ակումբում, որտեղ կուսակցության 30-րդ համագումարի ավարտի առթիվ միջոցառում էր կազմակերպվել:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, միջոցառումը տեղի է ունեցել փետրվարի 4-ին: Տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են խնջույքի ներկաները պարում և լուսանկարվում քաղաքական գործչի հետ, հրապարակվել է վերջինիս թվիթերյան էջում:
Համագումարի ժամանակ Ժիրինովսկին հերթական անգամ վերընտրվել է կուսակցության ղեկավար: Նա հայտարարել է նաև 2018-ի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:










