Չինաստանում փրկել են գնացքի և սպասահարթակի միջև ընկած 3-ամյա աղջկան (տեսանյութ)

15:08 • 05.02.17

Չինաստանում երեք տարեկան աղջիկն ընկել է գնացքի և սպասահարթակի միջև ընկած անցքը: Բարեբախտաբար, հարթակի վրա գտնվող մարդիկ արագ օգնել են աղջկան դուրս գալ, գրում է life.ru-ն:


Տեսանյութում երևում է, թե ինչպես է երեխան վազում հարթակով և անզգուշությամբ ընկնում կանգնած գնացքի և հարթակի միջև ընկած հատվածը: Հայտնի է, որ գնացքը պետք է շարժվեր մեկ րոպեից:


Աղջկան անմիջապես օգնելու է վազում առնվազն 10 մարդ: Նրանք մեքենավարին ազդանշան են տալիս սպասել, ինչից հետո երկու երիտասարդ իջնում է երեխայի հետևից և աղջկան բարձրացնում հարթակ: