Սկսվել են աշխարհում ամենաերկար օդային չվերթի թռիչքները
Qatar Airways ընկերության ինքնաթիռը դուրս է թռչել Քաթարի մայրաքաղաք Դոհայից Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաք աշխարհում այժմ ամենաերկար ուղիղ օդային չվերթով, գրում է Gulf News-ը:
Հաղորդվում է, որ Boeing 777-200LR ինքնաթիռը առանց ընդմիջման կիրականացնի Դոհային Օքլենդ թռիչքը 16 ժամ 20 րոպեում: Հետադարձ չվերթի ժամանակը կկազմի 17 ժամ 30 րոպե:
Նշվում է, որ այդ չվերթը կգերազանցի հեռավորությամբ ԱՄԷ-ից Նոր Զելանդիա չվերթը, որը մինչ այժմ ամենաերկարն էր աշխարհում:










