Գերմանիայում տոնակատարության ժամանակ 400 մարդ է տարհանվել արցունքաբեր գազի կիրառման պատճառով

17:15 • 05.02.17

Առնվազն 23 մարդ է տուժել Գերմանիայի Բավարիա դաշնային նահանգի Ամորբախ քաղաքում տոնական միջոցառման ժամանակ անհայտ անձանց կողմից արցունքաբեր գազի կկիրառման հետևանքով: Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը, գրում է ТАСС-ը:


Հաղորդվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները ստիպված են եղել տարհանել մոտ 400 մարդու: Հինգ մարդ տեղափոխվել է մոտակա հիվանդանոց:


Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում տեղի ունեցածի վերաբերյալ: