ԱՄՆ վերաքննիչ դատարանը մերժել է Թրամփի բողոքը՝ կապված միգրացիոն հրամագրի կասեցման հետ

14:19 • 05.02.17

Միացյալ Նահանգների վերաքննիչ դատարանը մերժել է նախագահ Դոնալդ Թրամփի պահանջն առ այն, որպեսզի մուսուլմանական բնակչություն ունեցող 7 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ 90 օրով արգելող հրամանագիրը վերականգնվի:


Ինչպես նշում է The Independent-ը, ԱՄՆ  ներքին անվտանգության վարչությունը կասեցրել էր ավելի վաղ՝ հունվարի 25-ին, Թրամփի ստորագրած հրամանագիրը, որն 90 օրով արգելում է Իրանի, Սիրիայի, Լիբիայի, Սուդանի և ևս 3 պետության քաղաքացիների մուտքն ԱՄՆ, ինչպես նաև 120 օրով արգելափակում է ԱՄՆ փախստականների օգնության ծրագիրը:

 

Հիշեցնենք, որ դաշնային դատավոր Ջեյմս Ռոբարտի վճռից հետո, ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիմել էր վերաքննիչ դատարան Թրամփի հրամանագիրը վերականգնելու համար: