Աշոտ Մարգարյանը նշանակվել է սոցապփոխնախարար

17:30 • 06.02.17

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Աշոտ Մարգարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Այս մասին հայտնում է gov.am կայքը։

Մեկ այլ որոշմամբ՝ Աշոտ Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։