Բաքվում ցեխային հրաբուխ է ժայթքել

16:30 • 06.02.17

Բաքվում ցեխային հրաբուխ է ժայթքել, ինչի մասին հայտնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության ղեկավար Օգթայ Բայրամովին:


Նրա փոխանցմամբ՝ ժայթքումը տեղի է ունեցել Գարադաղի շրջանի Սանգաչալ գյուղում։


«Նախարարությունը տեղեկություն է ստացել առ այն, որ տվյալ տարածքում ցեխային հրաբուխ է ժայթքել: Տեղի ունեցածի մասին հաղորդվել է Գիտությունների ազգային ակադեմիայի հրաբխաբանության բաժնին: Այժմ դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ բրիգադները»,-նշել է Բայրամովը: