Երևանյան ակումբի հաճախորդները ծեծել են ՊՊԾ գնդի ոստիկանների. ՀՔԾ

13:24 • 06.02.17

Իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպք է արձանագրվել  այս տարվա հունվարի 5-ին:

Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։ 

Այսպես, նույն օրն իրենց ծառայողական պարտականությունները կատարող` ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկաններ Հրաչյա Պ.-ն և Արթուր Հ.-ն, «Աֆրոդիտե» ակումբում գույքը վնասելու գործողությունները կանխելու նպատակով, ակումբից դուրս են հրավիրել Վահե Հ.-ին և Հարություն Խ.-ին:

Վերջիններս, սակայն, չեն ենթարկվել իրենց կարգի հրավիրելու` ոստիկանների օրինական պահանջին և վիճաբանություն են հրահրել` ոտքերով ու ձեռքերով հարվածելով նրանց:  Ծեծկռտուքի հետևանքով հիշյալ ոստիկանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց;

Իշխանության ներկայացուցիչների նկատմաբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: