1.4 տոննա. Ավստրալիայում ռեկորդային քաշով կոկաին է առգրավվել
Ավստրալիայի իշխանությունները հայտարարել են, որ պետության՝ թմրանյութերի դեմ պայքարի շրջանակում առգրավվել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենամեծ խմբաքանակը:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Ավստրալիայի արդարադատության նախարար Մայքլ Քինանի փոխանցմամբ՝ անցած շաբաթվա վերջին իրականացված հատուկ գործողության ժամանակ Նոր Հարավային Ուելս նահանգի ափով շարժվող զբոսանավերից մեկում հայտնաբերվել է 1.4 տոննա կոկաին:
Նշվում է, որ հայտնաբերված թմրանյութի արժեքը գերազանցում է 230 մլն դոլարը:
Հայտնի է, որ իրավապահները ձերբակալել են թմրանյութերի տեղափոխմամբ զբաղվող 4 հոգու, որոնց ցմահ ազատազրկում է սպառնում:










