«Հակառակորդի կողմից մահացու վիրավորվում ստացած զինծառայողի ընտանիքը ծանր էր ապրում, գյուղում ապրում էին տնակում». գյուղապետ

18:30 • 06.02.17

Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացու վիրավորում ստացած 1997թ. ծնված Գոռ Գարեգինյանի զորացրմանը մնացել էր 1 տարի:

Նա Ախուրյանի տարածաշրջանի Շիրակ գյուղից էր, որի գյուղապետ Խորեն Հարությունյանը տղայի ընտանիքի մասին որոշ մանրամասներ ներկայացրեց Tert.am –ի հետ զրույցում:

«Իրենք մեր գյուղից էին, բայց այստեղ չէին ապրում, հայրը, մայրը, երկու անչափահաս եղբայրները Ռուսաստանում են, ինքը բանակում էր: Հիմա գյուղում նրա հորեղբայրներն են»,- ասաց գյուղապետը:

Գյուղապետի խոսքով` Գոռ Գարեգինյանի ընտանիքը ծանր էր ապրում, իսկ գյուղում ապրում էին  տնակում: