Երկու մարդ է զոհվել Իրանում գազամուղի պայթյունի հետևանքով

16:20 • 06.02.17

Իրանի հարավ-արևելքում գազամուղի պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:


Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Սիստան և Բելուջիստան նահանգում գազամուղի փորձնական գործարկման ժամանակ:


Ինչպես հայտնել է տեղի պաշտոնյաներից մեկը, գազամուղը չի պարունակել գազ, և փորձարկումն իրականացվել է օդով և ջրով: