Իրաքի վարչապետը հայտնել է, թե պարզել է ԻՊ առաջնորդի գտնվելու վայրը

23:08 • 06.02.17

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդի գտնվելու վայրը պարզելու մասին:

Այս մասին Իրաքի վարչապետ հաղորդել է France 24 հեռուստաալիքին:

«ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին գտնվում է մեկուսացման մեջ, նրա տեղափոխվելու հնարավորությունը սահմանափակված է», - ասվում  է հեռուստաալիքի Twitter-ում:

Հայտարարության վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: