Մերկելը դարձել է Գերմանիայի իշխող կոալիցիայից կանցլերի պաշտոնական թեկնածուն

17:32 • 06.02.17

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դարձել է «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» և «Քրիստոնյա-սոցիալական միություն» կուսակցություններից Գերմանիայի վարչապետի պաշտոնի պաշտոնական թեկնածուն, հայտնում է Reuters գործակալությունը:


Այդկերպ՝ Մերկելը դարձել է Գերմանիայի իշխող կոալիցիայից կանցլերի ընդհանուր թեկնածուն: Քրիստոնյա-սոցիալական միության նախագահ, Բավարիայի վարչապետ Հորսթ Զեեհոֆերը և գործող կանցլերը երկուշաբթի կներկայացնեն համատեղ նախընտրական ռազմավարությունը:


Գերմանիայի բունդեսթագի ընտրությունները կկայանան 2017 թվականի սեպտեմբերին: Դրանից հետո երկրում կձևավորվի նոր կառավարություն և կընտրվի Գերմանիայի կանցլեր: