Կիևյան կամրջից տղամարդ է ցած նետվել. ԱԻՆ

19:39 • 06.02.17

 Փետրվարի 6-ին, ժամը 18.43-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (տղամարդ) ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:


Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: