Էլիզաբեթ 2-րդի գահակալության 65-ամյակի առթիվ հրապարակվել է նոր լուսանկար
Լուսանկարիչ Դևիդ Բեյլին Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի գահակալության 65-րդ տարեդարձի կապակցությամբ լուսանկարել է միապետին՝ ցույց տալով, որ 90-ամյա թագուհին դեռևս ավյունով լի է:
Ինչպես նշում է The Guardian-ը, նոր լուսանկարում միապետը կրում է շքեղ զարդեր, որոնք 1947թ. որպես հարսանեկան նվեր ստացել էր հորից՝ Գեորգ 6-րդ թագավորից: Աղբյուրը մանրամասնում է, որ 1850թ. պատրաստված մանյակն ու ականջօղերը զարդարված են խոշոր շափյուղաներով ու հատընտիր ադամանդներով:
Նշենք, որ լուսանկարի հեղինակը նախկինում էլ է համագործակցել թագավորական ընտանիքի հետ՝ լուսանկարելով դրա անդամներին:
«Ես միշտ էլ եղել եմ թագուհու մեծ երկրպագուն: Նա ունի չարաճճի փայլով բարի աչքեր: Ուժեղ կանայք միշտ էլ դուրս եկել են, իսկ նա շատ ուժեղ կին է»,-նշել է Բեյլին:
Հավելենք, որ Էլիզաբեթ 2-րդը գահ է բարձրացել 1952թ. փետրվարի 6-ին, թագադրվել է 1953թ. հունիսի 2-ին հոր՝ Գեորգ VI թագավորի մահից հետո։ Նա Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենաերկար գահակալող միապետն է։ 2015թ. հունվարի 24-ից հանդիսանում է աշխարհում ամենաերկար գործող միապետը՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ Իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի մահից հետո։










