ՌԴ հիմնի կատարողը մոռացել է բառերը գնդակով հոքեյի աշխարհի առաջնության եզրափակիչում (տեսանյութ)
Ռուսաստանի և Շվեդիայի միջև գնդակով հոքեյի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի մեկնարկից առաջ ռուսական հիմնի կատարողը շփոթել է բառերը և շարունակել է երգել միայն որոշակի դադարից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Աղջկա ձայնը սկսել է դողալ, իսկ հետո նա ընդհանրապես լռել է մի քանի վայրկյան: Այդ դադարն առաջացրել է հանդիսատեսի բացասական արձագանքը, նրանք սկսել են սուլել:
Կատարողը ներողություն է խնդրել իր սխալի համար և շարունակել է երգել: Հոքեյիստները և երկրպագուների մեծ մասը սկսել են երգել նրա հետ՝ աջակցելով շփոթված աղջկան: Հիմնի ավարտից հետո հանդիսատեսը բարձր ծափահարել է:
Սոցցանցերի օգտատերերը գրում են, որ հիմնը ռուս չի երգել, այլ շվեդուհի, որի համար ռուսերենը մայրենի լեզու չէ, այդ պատճառով նա չի կարողացել հաղթահարել անհանգստությունը և սխալ է թույլ տվել:










