ԱՄՆ-ում կնոջը թույլ չեն տվել ինքնաթիռ նստել խոր լանջաբացվածքի պատճառով

15:26 • 06.02.17

Ամերիկյան Spirit Airlines բյուջետային ավիաընկերության ուղևորներից մեկը՝ Բրենդա անունով կինը, պնդում է, որ աշխատակիցներն իրեն թույլ չեն տվել օդանավ նստել խոր լանջաբացվածքի պատճառով:


Ինչպես հայտնում է The Sun-ը, միջադեպը տեղի է ունեցել Նոր Օռլեան-Ֆորտ Լոդերդեյլ չվերթից առաջ: Կինը պատմել է, որ սկզբում բորտուղեկցորդուհիները խնդրել են կնոջը ծածկել լանջաբացվածքը: Բրենդան հնազանդվել է ու վերնազգեստ հագել, սակայն, միևնույն է, նրան խնդրել են իջնել ինքնաթիռից:


Ուղևորի խոսքերը հաստատել են չվերթի մյուս ուղևորները, որոնք քննադատել են բորտուղեկցորդուհիների պահվածքը:


Մինչդեռ ավիաընկերության ներկայացուցիչները հերքել են սեքսուալ լանջաբացվածքի պատճառով կնոջն ինքնաթիռից իջեցնելու մեղադրանքը՝ նշելով, որ Բրենդան իջեցվել է հարբած լինելու և մյուս ուղևորներին խանգարելու պատճառով:

 

Brenda, 21, made headlines earlier in the week when she says she was ordered off a Spirit Airlines flight for showing too much cleavage

Brenda pictured here in the top she was wearing the day she was kicked off the flight

Spirit Airlines has denied the accusations and said the 'woman's cleavage played absolutely no role in her removal'