Պակիստանում և Աֆղանստանում 117 մարդ է մահացել առատ ձյան պատճառով
Աֆղանստանի և Պակիստանի սահմանին գտնվող գյուղերում 117 մարդ է մահացել 3 օր տեղացած առատ ձյանը հաջորդած ձնահյուսքերի հետևանքով:
Ինչպես նշում է cnn.com-ը, ենթադրվում է, որ զոհերի թիվը կավելանա, քանի որ ձյան տակ դեռևս մարդիկ կան: Այժմ նրանց փորձում են դուրս բերել փրկարարները:
Աղբյուրը մանրամասնում է, որ զոհերի մեծ մասը՝ 106 հոգի, գրանցվել է Աֆղանստանում: Հայտնի է, որ նրանք հիմնականում կանայք և երեխաներ են:
Զոհերի մեծ թիվը պայմանավորված է այն փաստով, որ ձնահյուսքը տեղի է ունեցել գիշերը, երբ գյուղերի բնակիչները քնած են եղել:
Ըստ օդերևութաբանների՝ եղանակն այս տեղանքում կշարունակի անբարենպաստ մնալ մինչև ուրբաթ:










