Թրամփը պատմել է նախագահի պաշտոնում «սյուրռեալիզմի զգացողության» մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սյուրռեալիզմի զգացողություն է ունենում պաշտոնի անցնելու պատճառով, սակայն պետք է ազատվի դրանից, քանի որ «շատ աշխատանք կա անելու», գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պետք է ձեզ ասեմ, որ հաջորդ օրը ես Սպիտակ տան գլխավոր մուտքից մտա և ասացի ինձ, որ դա հիանալի է»,- իր տպավորություններով Թրամփը կիսվել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Որոշակի առումով դա սյուրռեալության զգացողություն է թողնում, սակայն պետք է հաղթահարել, քանի որ առջևում շատ գործ կա անելու»,- հավելել է ԱՄՆ նախագահը:
Թրամփի երդմնակալության արարողությունը կայացել է հունվարի 20-ին:










