Երևանի Արմեն Տիգրանյան 3-րդ շենքի բակում 92-ամյա կնոջ դի են գտել
Այսօր ժամը՝ 11:15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմեն Տիգրանյան փողոցի 3-րդ շենքի 7-րդ հարկից մարդ է ընկել։
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 92-ամյա Մ. Ա.–ի դին (կին է)։
Ըստ Shamshyan.com կայքի՝ ըստ նախնական տեղեկություններով՝ կինը 7-րդ հարկից ցած է նետվել։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։










