Իմ շուրջ ոչ մի հետաքրքիր իրադարձություն չի ծավալվում. Գուրգեն Արսենյան

14:26 • 07.02.17

 

Ազգային  ժողովում այսօր  ԲՀԿ խմբակցության պատգամավոր  Գուրգեն Արսենյանը  խուսափում էր զրուցել լրագրողների հետ: Նա այդպես էլ չպատասխանեց լրագրողների հարցին՝ արդյոք ՀԱԿ-ի հետ բանակցո՞ւմ է խորհրդարանական ընտրություններին մասնակցության առնչությամբ:

«Իմ շուրջ ոչ մի հետաքրքիր իրադարձություն չի ծավալվում»,- ասաց նա:

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, թե Գուրգեն Արսենյանը պատրաստվում է ընտրություններին մասնակցել ՀԱԿ- հետ:

Գուրգեն Արսենյան-ՀԱԿ բանակցությունների վերաբերյալ հարցերին  չեն պատասխանում նաև ՀԱԿ  պատգմավորները: