Սիրիայի զորքերը` ռուսական օդուժի աջակցությամբ ԻՊ-ին պատկանող 4608 կառույց են ոչնչացրել

19:04 • 07.02.17

Սիրիայի կառավարական բանակը` ՌԴ Օդատիեզերական ուժերի աջակցությամբ,հունվարի 1-ից ի վեր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող 4608 կառույց են ոչնչացրել: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է ՌԴ Զինուժի Գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:

Վերջինս մասնավորեցրել է, որ Հալեպ նահանգի հյուսիսային շրջաններում վերջին մեկ ամսում հաջողվել է գրոհայիններին դուրս մղել 35 բնակավայրերից: Նրա խոսքով` վերահսկողություն է հաստատվել ավելի քան 300 քառ. կմ տարածքում: Կառավարական ուժերը գտնվում են Էլ-Բաբ քաղաքից մեկ ու կես կմ հեռավորությամբ:

Ինչպես ընդգծել է գեներալ-լեյտենանտը, ԻՊ-ի գրոհայիններին ետ մղելու գործում մեծ աջակցություն են ցուցաբերում ՌԴ-ի և Թուրքիայի օդային ուժերը:

Ռուդսկոյի հաղորդմամբ` ռուսական Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները տարեսկզբից 36 մարտական թռիչք են իրականացրել Դեյր Էլ Զորում և ԻՊ-ի 34 կառույց են ոչնչացրել: