Շղթայական ավտովթար՝ Երևան-Երասխավան ճանապարհին. ЗИЛ-ը բախվել է Mercedes-ին, այնուհետ ՃՈ երկու Toyota-ներին. Shamshyan.com

11:29 • 07.02.17

 

Երեկ՝ փետրվարի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 09։30-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Mercedes 190 E մակնիշի 50 ՕԼ 040 համարանիշի, ЗИЛ մակնիշի 54 ԼՏ 246 համարանիշի և Ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում գրանցված Toyota մակնիշի ոստիկանական 2 ավտոմեքենաներ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

ՃՈ Toyota-ները կայանված են եղել նշված հատվածում, երբ ЗИЛ-ը բախվել է Mercedes-ին, այնուհետև՝ Toyota-ներին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։