Հրդեհ Երևանի Մազմանյան փողոցի 5/5 հասցեում գտնվող մանկապարտեզում

09:43 • 07.02.17

Փետրվարի 6-ին, ժամը 08.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մազմանյան փողոցի 5/5 հասցեում գտնվող մանկապարտեզի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է դասասենյակ` գույքով  (80 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.36-ին, մարվել՝ 09.03-ին:  Տուժածներ չկան: