Հնդկաստանում երիտասարդը մահացել է կոբրայի հետ սելֆի անելու ժամանակ
Հնդկական Մումբայ քաղաքի կենդանաբանական այգիներից մեկի աշխատակիցը մահացել է կոբրայի խայթոցից, երբ փորձել է սելֆի անել նրա հետ: Այս մասին հաղորդում է Daily Mirror-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ 18-ամյա կամավորը խնամել է օձերին և ավելի վաղ ավելի քան հարյուր օձ է փրկել: Նա պետք է անտառում գտած օձին ավտոմեքենայով բերեր կենդանաբանական այգի: Օձին տեղ հասցնելուց հետո նա կենդանուն մոտեցրել է դեմքին և փորձել սելֆի անել նրա հետ, սակայն վերջինս խայթել է նրա վիզը:
Նշվում է, որ երիտասարդն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկները հինգ օր շարունակ պայքարել են նրա կյանքի համար, սակայն հաջողության չեն հասել. երիտասարդը մահացել է սողունի խայթոցից:










