Քանյե Ուեսթը Twitter-ի իր միկրոբլոգից հեռացրել է Թրամփին վերաբերող գրառումները. TMZ

11:28 • 07.02.17

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Twitter-ի իր միկրոբլոգից հեռացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերաբերող գրառումները: Այդ մասին հայտնում է TMZ տեղեկատվական պորտալը:


Կայքը նշում է, որ երաժիշտը դա արել է, քանի որ դժգոհ է պետության ղեկավարի աշխատանքից նրա կառավարման առաջին երկու շաբաթվա ընթացքում:


Ուեսթն ավելի վաղ գրել էր. «Ես կարծում եմ, որ կարևոր է ուղիղ կապ ունենալ մեր ապագա նախագահի հետ, եթե մենք իսկապես փոփոխություններ ենք ցանկանում»: Բացի այդ, նա գրել էր, որ հուսով է՝ կարող է ազդել Թրամփի վրա մի քանի հարցերի վերաբերյալ: