Նորզելանդացի զույգը չի իմացել վիճակախաղով 18 մլն դոլար շահելու մասին

13:48 • 07.02.17

Նոր Զելանդիայում բնակվող երիտասարդ զույգը, որը Lotto վիճակախաղով շահել է 18 մլն դոլար, պատմել է, որ սկզբում որևէ պատկերացում չի ունեցել իր «գլխին ընկած» երջանկության մասին:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, ամուսինը (անունը նշված չէ) ուշադիր չի կարդացել իրեն ուղարկված ծանուցումը՝ կարծելով, թե շահել է ընդամենը 18.000 դոլար:


«Ես շատ ուրախացա, քանի որ 18.000 դոլարը քիչ գումար չէ: Բայց երբ կինս ընտանիքիս մյուս անդամների ու ընկերների ներկայությամբ կարդաց գրվածը՝ ասաց. «Սիրելի՛ս, ախր մենք 18 մլն ենք շահել»»,-պատմել է նորզելանդացին:


Նա նաև հավելել է, որ ինքն ու կինը մտադիր են գումարի մի մասով մարել տան վարկը, իսկ մյուս մասն ուղղել բարեկամների, ընկերների օգնությանը, ինչպես նաև՝ բարեգործությանը: