ԱՄՆ-ում սատկել է աշխարհի հնագույն ակվարիումային ձուկը

20:04 • 07.02.17

ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի հասարակական օկեանարիումում սատկել է աշխարհի հնագույն ակվարիումային ձուկը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Աղբյուրի հաղորդմամբ` Granddad («Պապիկ») անունով 90-ամյա ձուկը 1933 թվականից բնակվել է օկեանարիումում: Բարամունդա տեսակի ձուկը տասնամյակների ընթացքում ավելի քան 104 միլիոն այցելու է գրավել:

Օկեանարիումի աշխատակիցները չեն կարողացել նշել ձկան հստակ տարիքը, սակայն նրանք ենթադրում են, որ նա համարյա 100 տարեկան է եղել:

Նշվում է, որ անցած շաբաթ ձուկը կորցրել է ախորժակը: Բժշկական զննումը ցույց է տվել, որ նրա ներքին օրգանների աշխատանքը վատթարացել է, ինչից հետո կայացվել է ձկանն էվթանազիայի ենթարկելու որոշումը: