Ոստիկանության քրեական հետախուզությունը հայտնաբերել է ազատազրկումից խուսափող դատապարտյալին
Փետրվարի 7-ին, ժամը 8.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասի մի բնակարանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1977 թ. ծնված Սարգիս Հարությունյանին։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքացին հունվարի 24-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր որպես ազատազրկումից խուսափող դատապարտյալ, խափանման միջոցը՝ կալանք (Հարությունյանը դատապարտվել էր 4 տարի ազատազրկման՝ խարդախության համար):










