Պուտինն Օդատիեզերական ուժերի անսպասելի ստուգում է հայտարարել
Այսօր առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի անսպասելի ստուգում է սկսվել: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է ТАСС-ը:
«Այսօր Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի որոշման համաձայն՝ ռազմական վերահսկողության մարմինների և մարտական խնդիրների իրականացման համար զորքերի պատրաստության գնահատման համար սկսվել է Օդատիեզերական ուժերի անսպասելի ստուգում»,- ասել է Շոյգուն:
Նրա խոսքով՝ ռազմական վերահսկողության մարմինները, ստորաբաժանումները և զորամասերն անցել են մարտական պատրաստության բարձր մակարդակի բերման ուղղությամբ իրականացվող միջոցառումների իրականացման:










