Իսպանացի դարպասապահը հաղթական գոլը խփել է 80 մետրից (տեսանյութ)

12:53 • 07.02.17

Իսպանական «Պոսուելո Ալարկոն» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Սալվան թիմերից մեկի հետ հանդիպման ժամանակ խփել է հաղթական գոլը՝ գնդակը դեպի դարպասն ուղարկելով 80մ հեռավորությունից:


Ինչպես նշում է lenta.ru-ն, երբ հանդիպման հաշիվը եղել է 0:0, Սալվան ահռելի հեռավորությունից գնդակն ուղարկել է դեպի մրցակցի դարպասը՝ դառնալով հաղթական գոլի հեղինակ:


Հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով՝ «Պոսուելո Ալարկոն»-ի օգտին: