Հոնդուրասի ֆուտբոլի առաջնության ժամանակ երկրպագուն գոլ է խփել ֆուտբոլիստի հետ միաժամանակ (տեսանյութ)

12:38 • 08.02.17

Հոնդուրասի ֆուտբոլի առաջնության խաղի ժամանակ «Օլիմպիա» թիմի հարձակվող Ռոխեր Ռոխասը գոլ է խփել «Գոտագուա» թիմի դարպասին՝ այն պահին, երբ հակառակորդ թիմի տուգանային հրապարակում հայտնվել է նրա թիմի երկրպագուն:

Instagram-ի rldesignz էջում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է խաղի 94-րդ րոպեին Ռոխասը գոլ խփում տուգանային հրապարակից: Նույն պահին «Գոտագուա» թիմի դարպասի մոտ հայտնվում է գնդակով երկրպագուն: Ռոխասի գոլից հետո երկրպագուն անմիջապես գոլ է խփել։

Նշվում է, որ մրցավարը հաշվել է Ռոխասի գոլը` չնայած երկրպագուի միջամտությանը, ինչի շնորհիվ խաղն ավարտվել է 2:2 հաշվով: