Խոսքի ազատությունը պետք է պաշտպանված լինի Լեռնային Ղարաբաղում. Եվրանեսթում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Ռեբեկա Հարմս
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Բրյուսելում աշխատանքային hանդիպում է ունեցել Եվրանեսթում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար, Եվրանեսթի համանախագահ Ռեբեկա Հարմսի հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից, քննարկվել են հարցեր՝ կապված Հայաստանում խոսքի ազատության և լրագրողական աշխատանքի հետ:
Մանրամասն քննարկվել է նաև լրագրողների և իրավապաշտպանների գործունեությունը Արցախում:
Արման Թաթոյանի կողմից հատկապես կարևորվել է Արցախի Մարդու իրավունքների պաշպանի մասնակցության հարցը միջազգային հանդիպումներին, ինչպես նաև փոխանցվել են Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի զեկույցներն ապրիլյան դաժանությունների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում Ռեբեկա Հարմսը հայտարարել է, որ խոսքի ազատությունը ամենուր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում պետք է պաշտպանված լինի: Կարևորվել է, որ դրանք եվրոպական արժեքներ են և ունեն համընդհանուր նշանակություն:
Քննարկվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և ԵՄ ի հետ համագործակցության հարցեր: Ձեռք են բերվել հետագա համատեղ գործողությունների վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ, այդ թվում՝ ՀՀ մարդու իրավուննքրեի պաշտպանի հետ համատեղ:










