Պարսից ծոցում ԱՄՆ ուժերը բերվել են պատրաստության բարձր աստիճանի՝ Իրանի հետ հարաբերությունների պատճառով
Պարսից ծոցում ԱՄՆ ուժերը բերվել են «պատրաստության ամենաբարձր աստիճանի»` Իրանի հետ հարաբերություննեում լարվածության ուժեղացման և զորքերի ու սարքավորումների ընդհանուր պատրաստվածության մասին անհանգստությունների առնչությամբ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԱՄՆ ռազմական գերատեսչությունում աղբյուրը:
ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում զգալիորեն սրվել են: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չի լինի նույնքան «բարի» Իրանի նկատմամբ, որքան իրեն նախորդած Բարաք Օբաման: ԱՄՆ նոր նախագահը քննադատաբար է վերաբերում Իրանի հետ միջուկային համաձայնագրին, որը ձեռք են բերել Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» 2015 թվականին:
Ավելի վաղ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Մայքլ Ֆլինը հայտարարել է, որ Սպիտակ տունը «պաշտոնապես նախազգուշացնում է» Իրանին տարածաշրջանում գործողությունների՝ ներառյալ բալիստիկ հրթիռների փորձարկման առնչությամբ:










