Ժիրինովսկին հերքել է լուրերն այն մասին, թե նա առաջարկել է Բելառուսին մտնել Ռուսաստանի կազմի մեջ

14:28 • 08.02.17

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հերքել է լուրերն այն մասին, թե նա առաջարկել է Բելառուսին միանալ Ռուսաստանի Դաշնությանը: 

«Լրագրողները ներկայացնում են, թե ես առաջարկել եմ Բելառուսին մտնել ՌԴ կազմի մեջ: Ես որևէ նման առաջարկ չեմ արել», - ասել է Ժիրինովսկին: 

Նա բացատրել է, որ իրենց կուսակցության 30-րդ համագումարին նա, խոսելով Բելառուսի` ռուսական գազի վերաբերյալ գնային պահանջներից, նշել է, որ եթե Բելառուսը ցանկանում է ներքին գներով ձեռք բերել ռուսական գազը` պետք է միանա Ռուսաստանին: 

«Դառնում եք մեր երկրի մասն ու ունենում եք անվտանգություն ու ներքին գներ: Ոչ մի երկիր չի վաճառելու օտարերկրացիներին իր ապրանքը ներքին գներով», - ասել էր Ժիրինովսկին:

Ավելի վաղ քաղաքական գործիչը նշել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «հնարավոր ամեն բան պոկեց Ռուսաստանից» և այդ ամենի հետ մեկտեղ՝ անկախ երկիր է ցանկանում մնալ, իսկ ռուսական ապրանքների գները` ներքին գնացուցակով: