Ղազախստանի հատուկ ծառայությունները վերջին 4 տարում 27 ահաբեկչական ակտ են կանխել
Ղազախստանի հատուկ ծառայությունները վերջին 4 տարում 27 ահաբեկչական ակտ են կանխել: Այս մասին հաղորդում է Kazakhstan Today-ը` մեջբերելով Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի հայտարարությունը:
«2013 թվականից նախապատրաստման վաղ փուլում կանխարգելվել և խափանվել է ահաբեկչական բնույթի 27 ծայրահեղական ակցիա», - ասվում է Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի հայտարարության մեջ:
Նշվում է, որ Ղազախստանի հատուկ ծառայությունները 2013 թվականին կանխարգելել և խափանել են 8, 2014 թվականին` 3, 2015 թվականին` 4, իսկ 2016 թվականին` 12 ահաբեկչական ակտ:










