«ՀՀԿ-ից հեռացածներին աբիժնիկ ու դավաճան չեմ համարում». Հերմինե Նաղդալյան

15:59 • 08.02.17

Ես համոզված եմ, որ կուսակցական և գաղափարական անհավատարմության մեջ ավելի քիչ տրամաբանություն և ճշմարտություն կա, քան անգամ ամենավիրավորական և կորուստներով լի հավատարմության մեջ:

Լրագրողների հետ զրուցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով հարցին թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը լքեցին մի շարք անձինք, նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:  

«Եթե Ձեր հարցը կոնկրետ Հովիկ Աբրահամյանի մասին է, չեմ ուզենա մեկնաբանել, բայց ես ցավ եմ զգում, որ ՀՀ Նախագահի այդքան մեծ վստահությունից հետո, մեր երկրում այսքան մեծ կարևոր ծրագրերի նախաշեմին Հովիկ Աբրահամյանը զարգացումների այսպիսի ընթացք ունեցավ»,- ընդգծեց նա:

Հարցին՝ ծա՞նր կորուստ էր, Նաղդալյանը պատասխանեց. «Ոչ, հեռացածներից հետո չեն թուլանում, ընդհակառակը՝ ուժեղանում են»:

«Այն կարծիքին չեմ, վստահաբար, որ ՀՀԿ-ն թուլանում է կամ կորցնում է իր ազդեցությունը, երբ շարքերից հեռանում են անդամներ, ես նրանց ոչ էլ աբիժնիկ ու դավաճան եմ համարում, ինչպես սիրում են պիտակավորել: Ես գտնում եմ, որ նրանք մարդիկ են, ովքեր եղել են կուսակցություն ժամանակավոր ուղեկիցները՝ պայմանավորված անձնական շահով։ Հիմա , երբ մեր ղեկավարի և կուսակցություն ղեկավարի կողմից զարկ է տրված քաղաքական անհատական բարեփոխումներին, բնականաբար յուրաքանչյուր կուսակցական պետք է հանդես գա գաղափարական, քաղաքական իր ողջ կարողությամբ և նվիրվածությամբ: Այս պարագայում կային մարդիկ, ովքեր անհագստացած էին իրենց մակարդակի, հեղինակություն աստիճանի, իրենց էության կամ իրենց տեղի համար, որը զբաղեցրել էին ոչ իրավամբ»,-ասաց նա։

Հերմինե Նաղդալյանն ընդգծեց նաև, որ ՀՀԿ-ից հեռացած ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանի հետ չի կարողացել զրուցել՝ հեռախոսը անջատված է: