Ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնին 5 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել «Կիրովլես»-ի գործով

17:46 • 08.02.17

ՌԴ Կիրով քաղաքի դատարանն ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին մեղավոր է ճանաչել 2009 թվականին «Կիրովլես» պետական ձեռնարկությունից գումարներ յուրացնելու գործով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Դատարանը նրան դատապարտել է հինգ տարվա պայմանական ազատազրկման:


Դատարանը վճռել է, որ Նավալնին կազմակերպել է 16 միլիոն ռուբլու յուրացումը գործարար Պյոտր Օֆիցերովի աջակցությամբ:


Ավելի վաղ Նավալնին ցանկություն էր հայտնել մասնակցելու Ռուսաստանի նախագահի ընտրություններին, սակայն այժմ նա զրկվել է թեկնածությունն առաջադրելու իրավունքից, քանի որ դատապարտվել է ծանր հոդվածով:


Կիրովի դատարանը կրկին քննել է «Կիրովլեսի գործը», քանի որ Գերագույն դատարանը ՄԻԵԴ-ի որոշման հիման վրա չեղյալ է հայտարարել 2013 թվականին կայացված մեղադրական դատավճիռը: