Նիդեռլանդներում օրենք են ընդունել ԻՊ-ի աջակիցներին քաղաքացիությունից զրկելու մասին
Նիդեռլանդների սենատն օրենք է ընդունել, որը թույլ է տալիս երկրի իշխանություններին զրկել քաղաքացիությունից այն մարդկանց, որոնք կարող են վտանգ ներկայացնել ազգային անվտանգությանը՝ այդ թվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աջակիցներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նոր օրենքը թույլ է տալիս արդարադատության նախարարին զրկել մարդկանց քաղաքացիությունից, որոնք հեռացել են երկրից «Իսլամական պետություն» խմբավորման շարքերը մտնելու համար, նրանց Եվրոպա վերադառնալը թույլ չտալու համար: Այդ միջոցը վերաբերում է միայն երկքաղաքացիություն ունեցողներին:
Այդ օրենքը հակաահաբեկչական միջոցառումների փաթեթի մասն է կազմում: Այն ուղղված է Սիրիայից և Իրաքից վերադարձող գրոհայինների և ահաբեկչության համար կասկածվողների դեմ պայքարի ուժեղացմանը:










