Մոսկովյան դատարանը ուժի մեջ է թողել օրենքով գող Շաքրո Մոլոդոյի կալանքի երկարաձգումը

19:54 • 08.02.17

Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է ճանաչել որպես օրենքով գող Շաքրո Մոլոդոյ մականունով հայտնի Զախարի Կալաշովի նկատմամբ սահմանված կալանքը մինչև մարտի 15-ը երկարաձգելու որոշումը` դրամաշորթության մեղադրանքով: ТАСС գործակալության հաղորդմամբ` այս մասին ասվում է դատարանի մամուլի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Տվերի դատարանը որոշում էր կայացրել մինչև մարտի 15-ը Կալաշովի կալանքը երկարաձգելու մասին:

Մոսկովյան դատարանն օրինական է ճանաչել նաև կալանքի երկարաձգումը Կալաշովի 4 ենթադրյալ հնցակիցների նկատմամբ, որոնց շարքում է ՌԴ ՆԳՆ նախկին աշխատակիցը:

Կալաշովի նկատմամբ երկու քրեական գործի հետաքննություն է իրականացվում` դրամաշորթության և հանցավոր համագործակցության կազմակերպման մասին: Երկրորդ գործով վերջինս ճանաչվել է հանցավոր խմավորման առաջնորդ: