Թրամփը պատմել է, որ օրական քնում է ընդամենը 4-5 ժամ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ մի քանի ուշագրավ մանրամասն է ներկայացրել իր առօրյայից:
Ինչպես նշում է The Hill-ը, 70-ամյա հանրապետականն ասել է, որ օրվա մեջ քնում է 4-5 ժամ: Թրամփի խոսքով՝ ինքն աշխատում է մինչև ուշ գիշեր, քնելու է գնում ժամը 12-ին կամ 1-ին և արթնանում է առավոտյան 5-ին:
Նախագահը մանրամասնել է, որ արթնանալուց հետո թերթեր է կարդում ու հեռուստացույցով լուրեր լսում:
«Սպիտակ տանն այնքան բան կա անելու: Հաշվի առնելով, որ բազմաթիվ ազգեր ատում են մեզ ու փորձում վնասել՝ հասկանում եմ, որ պետք է գլուխ հանեմ այս ամենից»,-նշել է Թրամփը:










