Երևանի Սարալանջի պողոտայում քարաթափման հետևանքով մեքենաներ են վնասվել

17:52 • 08.02.17

Փետրվարի 8-ին, ժամը 16.23-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտա-Ա. Ավետիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել են «Renault Logan» և «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենաները․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում. մոտակայքում կայանված են եղել մասամբ վնասված «Անի» տաքսի ծառայությանը պատկանող «Renault Logan» մակինիշի 436 ՕM 61, «Nissan Tida» 82 QQ 084 պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Փրկարարները հեռացրել են քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից: Դեպքի վայրում են գտնվել ՃՈ աշխատակիցները: